Լրահոս
Քաղաքական
14:50
15.10.22
102

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում կազմակերպել սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստ. Փաշինյան

Img default alt hy

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում  սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ», - գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝  հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը: