Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:32
29.12.22
191

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան

Img default alt hy

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Twitter-ում հայտնել է, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։

«Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով», – ասվում է Կիրակոսյանի գրառման մեջ: