Լրահոս
13:24
05.11.22
123

Հայաստանի ՊՆ-ն հայտնում է՝ Ադրբեջանի զինուժը կրակել է ուրբաթ երեկոյան

Ադրբեջանի զինուժը երեկ երեկոյան կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում է մեր Պաշտպանության նախարարությունը: Ըստ գերատեսչության՝ ժամը 22-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եղել: «Հայլուրը» փորձել է մանրամասներ ճշտել Կուտականի, Սոթքի, Նորաբակի, Վերին Շորժայի վարչական ղեկավարներից, Ջերմուկի փոխքաղաքապետից: Բայց նրանք բոլորը մեր թղթակցին ասել են, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան մասում գտնվող բնակավայրերում կրակոցների ձայներ վերջին օրերին չեն լսվել: