Լրահոս
Քաղաքական
17:00
27.05.22
207

Հայաստանի ՊՆ ղեկավարն ընդունել է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարին

Երևանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում ռուս խաղաղապահների  հրամանատար Անդրեյ Վոլկովին: 

Գեներալ-մայորը Պապիկյանին է ներկայացրել Արցախում ռուսական ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները: 

Պաշտոնական աղբյուրը նաև հայտնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար Ռուսաստանի ջանքերը, Արցախում խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: