Լրահոս
19:03
22.11.22
122

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության մասին

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:35-14:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: