Լրահոս
Քաղաքական
16:18
09.05.22
145

Հայաստանի ու Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներ՝ Հաղթանակի զբոսայգում

Հայաստանի, Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներով ու Գեորգիևյան ժապավենով՝ «Միասին» շարժման անդամները, տարբեր քաղաքացիներ Կասկադից գնացել են Հաղթանակի զբոսայգի:

Անմար կրակի մոտ նրանք այնպես են կանգնել, որ վերևից նայելիս հստակ երևացել է զեթ տառը։ Շարժման մասնակիցների խոսքով՝ այդպես ցույց են տվել, որ ֆաշիզմի դեմ Հայրենական պատերազմը հիմա էլ շարունակվում է և ինչպես 77 տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայաստանը ֆաշիզմի դեմ պայքարի կողքին է: