Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
03.02.23
93

Հայաստանի ու Ադրբեջանի գանգատների գործերով որոշումը Հաագայի դատարանն ընթերցելու է բաց

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու համար: 

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատարանը որոշումն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Նիստի օրը հայտնի չէ, որոշումների մասին միջազգային դատարանը կծանուցի կողմերին: