Լրահոս
Քաղաքական
14:18
27.05.22
169

Հայաստանի նախագահն ընդունել է Չեռնոգորիայի նախագահին

Բաղրամյան 26-ում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին։ Արարողությունը կայացել է նախագահականի հետնաբակում։

Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահները մտել են շենք։ Լուսանկարման արարողությունից հետո մեկնարկել է նախագահների առանձնազրույցը։