Լրահոս
Սփյուռք
12:42
29.01.23
183

Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության ատենապետը․ ՀՅԴ

Img default alt hy

ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը:Առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակից։ 

Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը:

ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար:

Այս անգամ ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները:

Այս պարագայում նկատելի է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունների վտանգավոր նույնականությունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը` հոգեբանական ճնշում բանեցնելով արցահայության վրա և արգելելով ողջ հայության մուտքը իր պատմական հայրենիք` Արցախ:

Իսկ Հայաստանը շարունակելով գործի դնել թշնամու շրջափակման քաղաքականության տրամաբանությունը` արգելում է հայրենասեր և նվիրյալ երիտասարդության մուտքը մայր Հայաստան: