Լրահոս
Քաղաքական
21:56
17.01.23
93

«Հայաստանի գրպանն են գցել Փաշինյանին». ընդդիմադիրները լքել են ԱԺ դահլիճը հայտարարություններից հետո

Արցախը Ադրբեջանի կազմում տեղնող Հայաստանի վարչապետի ՔՊ-ական թիմակիցներն այսօր խորհրդարանի ամբիոնից միասնականության կոչեր են արել ու օգնել արցախահայերին հաղթահարել Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած ճգնաժամը:

Ընդդիմությունը ՔՊ-ականներին հիշեցրել է, որ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը այն բանից հետո, երբ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեցին հարաբերությունների կարգավորման համար որպես հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը: