Լրահոս
Քաղաքական
21:10
20.10.22
83

Հայաստանի սահմանների խախտումը որևէ կերպ արդարացված չէ. Բունդեսթագի պատգամավորը՝ դեսպան Ենգիբարյանի հետ հանդիպումից հետո

Img default alt hy

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Շմիդի հետ:

«Լավ զրույց՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրման և Եվրամիության մոնիթորինգային առաքելության կարևորության մասին: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների միջոցով Հայաստանի տարածքի և սահմանների խախտումը որևէ կերպ արդարացված չէ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Շմիդին: «ԳԴՀ Բունդեսթագի ՍԴԿ խմբակցության հստակ դիրքորոշման և ԵՄ արագ արձագանքման համար շնորհակալություն հայտնեցի դր Նիլս Շմիդին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: