Լրահոս
Քաղաքական
15:10
18.10.22
110

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Img default alt hy

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։