Լրահոս
Քաղաքական
17:42
02.06.22
164

Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտնել է, թե ինչ են քննարկելու հայ ադրբեջանական հանձնաժողովները Մոսկվայում

Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցով հանձնաժողովների մոսկովյան հանդիպման օրակարգում լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերվող հարցեր:

Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հանդիպման օր ու ժամ չի նշել: Երկրորդ հանդիպման մասին Ռուսաստանի արտգործնախարարն էր հայտնել: