Լրահոս
Քաղաքական
23:50
02.02.23
161

«Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել Արցախի շրջափակման հարցով

Img default alt hy

Վաղը` փետրվարի 3-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել Արցախի շրջափակման հարցով։

Հրավիրված են տարբեր արտախորհրդարանական ուժեր, հասարակական-քաղաքական անհատ գործիչներ, մտավորականներ։ Խորհրդարանում մի քանի ժամ լսումներ են տեղի ունենալու, որոնց ժամանակ կհնչեցվեն տարբեր շահագրգիռ գործիչների մտահոգությունները Արցախի շուրջ ծառացած խնդիրների վերաբերյալ։