Լրահոս
Քաղաքական
14:32
14.11.22
140

«Հայաստան» խմբակցությունը որոշում ունի խորհրդարանական աշխատանքներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ․ Ագնեսա Խամոյան․ Tert.am

Img default alt hy

«Հայաստան» խմբակցությունը որոշում ունի խորհրդարանական աշխատանքներին մասնակցության ձևաչափի ընտրության մասով։ Այս մասին Tert.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորը նշեց, որ ավելի մանրամասն խմբակցությունը կհայտնի վաղը։

Նշենք, որ օրեր առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը գնալու է խորհրդարան և շարունակելու է աշխատանքը։

Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ի լրումն Թովմասյանի հայտարարության, խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել էր հետևյալը․«Մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»։

Հոկտեմբերի 25–ին «Հայաստան» դաշինքին որոշ պատգամավորներ մասնակցելմեն ԱԺ նիստին։ Նրանք այնտեղ էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։