Լրահոս
Քաղաքական
16:40
13.10.22
101

Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն

Img default alt hy

Հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն:

Տեղեկատվությունը հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Պատվիրակության կազմի վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում էին կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։