Լրահոս
Քաղաքական
22:05
03.12.22
134

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզ

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ ՝ Սերյան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Գառնիկ Դանիելյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզ:

Եղանք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում սահմանամերձ դարձած գյուղերում, այցելեցինք ռազմական գործողությունների արդյունքում զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:

Ժողովրդային հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ ունեցանք Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:

Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:

Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:

Առաջիկա օրերին լինելու ենք նաև այլ մարզերում»: