Լրահոս
Քաղաքական
17:16
16.02.26
95

«ՀայաՔվեն» կմասնակցի ԱԺ ընտրություններին

Img default alt hy

Քաղաքագետ, «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է․

« «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին

• Ընդառաջ գնալով մեր բազմահազար հետևորդների և աջակիցների հորդորներին` «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին:

Փետրվարի 15-ին կայացել է մեր միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվել են կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում է կայացվել` մասնակցելու 2026 թ. խորհրդարանական ընտրություններին:

Փետրվարի 18-ին «ՀայաՔվեի» մեծ թիմը մամուլի ասուլիսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկը, կներկայացնի նախընտրական ծրագրի հիմնադրույթները և ընտրություններին մասնակցության նախընտրելի ձևաչափը»: