Լրահոս
Հասարակական
15:30
24.04.22
156

Հայ և թուրք հասարակությունները պետք է խոսեն իրար հետ․ Էդմոն Մարուքյան

Img default alt hy

Հստակ արձանագրված է, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Թուրքական հասարակության հետ պետք է աշխատել, որովհետև ցեղասպանությունը բազմաթիվ երկրներ են ճանաչել և դատապարտել, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի, ինչի համար համար պետք է աշխատանք։ Մեր հասարակությունները պետք է իրար հետ խոսեն։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ։ Ակնկալում ենք, որ Թուրքիան ևս հարաբերությունների կարգավորմանը կգնա առանց նախապայմանների»,- նշել է Մարուքյանը։

Մարուքյան հրաժարվել է մեկնաբանել տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ուրուգվայում իր նկատմամբ ակցիա իրականացնող հայերին ցույց տալիս ազգայնամոլներ Գորշ գայլերի նշանը․

«Ես լուսանկարներ չեմ մեկնաբանում, ԱԳՆ հայտարարություններ եմ մեկնաբանում»։