Լրահոս
Հասարակական
19:35
22.11.22
112

Հայ բեռնափոխադրողները թափում են բեռը Վրաստանում և լուծում գտնելու համար դիմում են ընդդիմությանը

Հայ բեռնափոխադրողները ստիպված են թափել բեռը, որը պետք է Ռուսաստան ու Ղազախստան հասցնեին: Վարորդներն ահազանգում են, որ բեռները փչանում են, ժամկետանց դառնում, քանի որ դեռ կանգնած են Թբիլիսիի մոտ: Մոտ 3000 բեռնատար է կուտակվել Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում: Թուրքական ու վրացական բեռնատարները, վարորդների խոսքով, գալիս անցնում են, քանի որ նրանց երկրների ներկայացուցիչները բանակցում են, տեր կանգնում իրենց փոխադրողներին: