Լրահոս
Քաղաքական
21:35
17.03.25
194

Հայ-ադրբեջանական զրո վստահություն՝ համաձայնությունից հետո. ո՞ւմ է պետք խաղաղություն անունով թուղթը

 

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում Ալիևի խոսքերը արդարացնելու համար, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե հայկական կողմի նկատմամբ զրո վստահություն ունի: Ալիևը պարզապես խաղաղություն չի ուզում, և սա ընդամենը պատերազմի նախերգանքն է, կարծում է խորհրդարանական ընդդիմությունը և մեղադրում վարչապետին ու նրա թիմին ժողովրդին խաղաղության կեղծ օրակարգ հրամցնելու համար. պատերազմը սկսվում է, երբ պարտվում է դիվանագիտությունը: