Լրահոս
Քաղաքական
16:40
01.06.22
137

Հայ-ադրբեջանական հանձնաժողովների առաջին հանդիպումը նախարար Սանոսյանը գնահատում է «կառուցողական»

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառուցողական է գնահատում սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը: Դրան մասնակցել է նաև նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նախարարը ցավում է, որ կառուցողական հանդիպումից հետո ադրբեջանցիները հայ զինծառայողի են սպանել՝ խաթարելով գործընթացը: Չնայած դրան՝ կարծում է՝ պետք է շարունակել շփումները: Սանոսյանը չգիտի, թե երբ է նախատեսված երկրորդ հանդիպումը, չի կարող պատասխանել նաև այն հարցին, թե արդյո՞ք անկլավների հարց քննարկվում է: