Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:10
05.12.22
175

Հայ-ադրբեջանական «3-րդ ռաունդը» կարող է լինել մինչև տարվա վերջ. Լավրով-Բայրամով հանդիպում

Հայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ բանակցությունների երրորդ ռաունդը մինչև այս տարեվերջ անցկացնելու հնարավորությունը չի բացառել Ադրբեջանի արտգործնախարարը:

Ջեյհուն Բայրամովն այսօր Մոսկվայում է եղել, հանդիպել Սերգեյ Լավրովի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ իրենք շահագրգռված են, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրեն: