Լրահոս
Հասարակական
15:15
01.05.22
227

Հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ. ոստիկանություն

Img default alt hy

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից»։