Լրահոս
Աշխարհ
15:35
04.12.22
101

Հաշվարկվել է ամբողջ աշխարհում բնական աղետների պատճառած վնասի չափը

Img default alt hy

2022 թվականին բնական աղետների ետևանքով աշխարհը 260 մլրդ դոլարի վնաս է կրել։ Այսքան են գնահատել հրդեհների, ջրհեղեղների և փոթորիկների  հասցրած վնասը  առաջատար Swiss Re ապահովագրական ընկերության վերլուծաբանները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Փորձագետները նշում են, որ ընթացիկ տարվա ցուցանիշը 11 %-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, բայց բարձր է վերջին 10 տարվա ընթացքում արձանագրված միջին ցուցանիշից։

Մասնագետներն  «ամենաթանկարժեք» բնական աղետը համարում են Իեն փոթորիկը, որը ԱՄՆ Ֆլորիդա նահանգին պատուհասել էր այս տարվա սեպտեմբերին։ Փոթորկի հասցրած վնասը գնահատվում է  50-65 մլրդ դոլար։

Վերլուծաբանները նշել են, որ բնական աղետներով պայմանավորված ապահովագրական վճարները բարձրանում են։ Իսկ պատճառը մասնագետները համարում են գլոբալ տաքացումը և դրա հետևանքները։

«Էքստրեմալ եղանակային պայմանները 2022 թվականին հանգեցրել են ապահովագրական վճարնի ավելացման, ինչը հաստատում է բոլոր մայրցամաքներում գլոբալ տաքացման հետևանքները»,- հայտարարել է   Swiss Re ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Մարտին Բերտոգը։