Լրահոս
Միջազգային
14:45
18.03.25
158

Հարյուրավոր զոհեր և տեղահանվածներ. ռազմական գործողությունները վերսկսվել են Գազայում

Գազայում խախտվել է երկամսյա դադարը: Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել գիշերը: Զոհերի թիվը ժամ առ ժամ մեծանում է: 

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 300 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Իսրայելի վարչապետն է հրամայել «ուժեղ գործողություններ» սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, քանի որ վերջինս, Նեթանյահուի խոսքով, հրաժարվել է հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ ծրագրից: