Լրահոս
Աշխարհ
16:22
03.02.23
338

Հարկադրաբար նշանադրված 15-ամյա աղջիկը գտնվել է

Img default alt hy

Մառնեուլիի գյուղերից մեկում անհետացած 15-ամյա աղջիկը, ում 3 օր առաջ հարկադրաբար նշանադրել են, հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեռահասի հայրը ձերբակալվել է։

Նախաքննություն է անցկացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ և 150-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ կատարված բռնությանը և հարկադիր ամուսնությանը։