Լրահոս
Միջազգային
18:55
24.02.22
1 464

Հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին․ Շոյգուն հատուկ հրաման է տվել

Img default alt hy

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին հատուկ հանձնարարականներ է տվել՝ հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին։
 
«Հաշվի առնելով, որ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդում են տվել ուկրաինացի ժողովրդին և հրաման են կատարում, հարգանքով վերաբերվել նրանց»,-ասվում է Շոյգուի հատուկ հրամանում։

Միաժամանակ, ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ մարտական գործողությունների ընթացքում հանձնվել է Ուկրաինական զինուժի 14 զինծառայող: Նրանցից զինված դիմադրությունից հրաժարվելու մասին ստորագրություն վերցնելուց հետո բոլորն ազատ կարձակվեն և կվերադառնան իրենց ընտանիքների մոտ։