Լրահոս
Հասարակական
17:18
06.11.25
258

Հարևանուհին տեսել է դանակահարված, գետնին ընկած 64-ամյա կնոջը. Շենգավիթում սպանության հետքերով

74-ամյա տղամարդը դանակի 5 հարվածով սպանել է նախկին կնոջը: Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչները ցնցված են: Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է ոստիկանություն։ Ըստ լուրերի՝ ձերբակալված տղամարդը ոստիկանության գնդապետի հայր է։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: