Լրահոս
Հասարակական
16:35
05.09.24
296

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քարշային ենթակայանում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14:06-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 110 կՎ օդային գիծը, որից սնվում են ընկերության ենթակայանները:

«Վթարը հանգեցրել է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների հոսանքազրկման:

Հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել 14:46-ին»,-հայտնում են ՀԷՑ-ից: