Լրահոս
Միջազգային
15:15
18.11.22
78

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության շուրջ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն հրթիռների դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստն են անցկացրել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Վերջին շաբաթներին ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային արձակումները սրել են լարվածությունը:

«Այդ խորհրդատվական  մարմնի միջոցով Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կամրապնդեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մեխանիզմը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային ուժեղացող  սպառնալիքներին պատրաստվելու համար», - նշված է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Աշխատանքային խմբի ստեղծման պլանը հավանություն Է ստացել երկու երկրների պաշտպանության նախարարների ամենամյա բանակցությունների ընթացքում՝ նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ խորհրդատվական հանդիպման ժամանակ: Նախօրեին Հյուիսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ Էր արձակել դեպի Ճապոնական ծով:

Հրթիռի արձակումը տեղի Էր ունեցել այն բանից հետո, երբ Փհենյանը նախազգուշացրել Էր, որ կձեռնարկի ավելի կոշտ գործողություններ, եթե ԱՄՆ-ը շարունակի իր ռազմավարությունն՝ ուղղված ԿԺԴՀ-ի զսպումն ուժեղացնելուն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ,Արմենպրեսե-ը , նոյեմբերի 18-ին ԿԺԴՀ-ն արձակել Է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք: Ըստ գնահատումների՝ հրթիռը կարող Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված: