Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:30
01.04.23
180

ՀԱՊԿ-ը պատրաստ է գալ, եթե Հայաստանն ուզի. ադրբեջանցիներն առաջանում են, եվրադիտորդները՝ հետևում

Ադրբեջանական նոր ներխուժմանն անտարբեր եվրոպացի դիտորդները հայ ժողովրդի զգոնությունը բթացնելու համար են այստեղ, համոզված են փորձագետները, իսկ ՀԱՊԿ առաքելությանը չընդունելու՝  Նիկոլ Փաշինյանի որոշումը Ադրբեջանի հետ գործարքի արդյունք են համարում:

Տեղ գյուղում հողեր օկուպացնելուց ժամեր անց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայկական դիրքերի փոփոխություններ չեն եղել, փորձագետներին հուշում է, որ հիմա զատվում ու գծվում է հայ-ադրբեջանական սահմանը՝ Բաքվի  քարտեզներով: Ըստ նրանց՝ դա տեղի է ունենում Հայաստանի իշխանության հետ գաղտնի համաձայնությամբ: Իսկ այդ ամենին լուռ հետևում են եվրադիտորդները և խուսափում հայ լրագրողների հետ ցանկացած շփումից: