Լրահոս
Հասարակական
19:00
27.04.22
299

Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը. Աստղիկ Ավետիսյան

Img default alt hy

«Ջահերով երթ» չլուսաբանելու Հանրային հեռուստաընկերության մեկնաբանությունն այնքան ոչ պրոֆեսիոնալ էր, որ բազմաթիվ հարցեր առաջ եկան, գրում է Հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։

«Իմ նախորդ գրառումից հետո շատերն ինձ զանգահարեցին կամ գրեցին, թե՝ նախկինում էլ էր այդպես։ Ես ո՛չ նախկինների և ո՛չ ներկաների պաշտպանը չեմ։

Ես հետազոտող եմ, գիտնական, ով գիտական հետազոտական մեթոդաբանությամբ ուսումնասիրում է հանրային կարծիքը, մեդիա ազդեցությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, պետական գերատեսչությունների հաղորդակցության կառավարումը։ Մեր երկրում միշտ էլ Հանրային հեռուստաընկերությունը ծառայել է իշխանության խոսափող, բայց երբեք նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չեմ արձանագրել։

Որոշ քաղաքական գործիչների և գործընկերների հիշողությունն արթնացնելով՝ հրապարակում եմ տեսանյութերի մի բույլ, որոնք իրականացրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար վարպետության դաս կարող է լինել, թե նման իրավիճակներում ինչպես էր աշխատում Հանրային հեռուստաընկերությունը։

Հանրայինը պարտավոր է և պետք է հանրույթի համար աշխատի, տրվող տեղեկատվությունը պետք է լինի պրոֆեսիոնալ և բազմակողմանի։

Ի դեպ, ուսումնասիրության ժամանակ արձանագրեցինք ևս մեկ խնդիր, Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը։ Շատ տեսանյութեր այսօր արգելափակված են կամ հեռացված։

Հղումները մեկնաբանություններում»։