Լրահոս
Հայաստան
15:26
16.04.22
216

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Img default alt hy

Հանրապետության տարածքում ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ: