Լրահոս
Հասարակական
21:17
23.04.25
1 170

Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Img default alt hy

Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ 

Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։

Ջահակիրներն այս պահին Հանրապետության հրապարակից երթով գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Տեսանյութը՝ այստեղ։