Լրահոս
Քաղաքական
20:20
01.05.22
95

«Հանուն Արցախի փրկության»․ սկսվել են անհնազանդության զանգվածային գործողությունները

Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ամսվա սկզբում բարձրացվել էր Արցախի դրոշը, մեկնարկել է Դիմադրության շարժման հանրահավաքը, որ, ըստ կազմակերպիչների, ընդդիմության ամենամեծ հավաքն է վերջին տարիների ընթացքում:

Մեկնարկին հայտարարվել է, որ հավաքի նպատակը «կապիտուլյանտին կապիտուլյացիայի ենթարկելն է»: Հանրահավաքի մասնակիցները որոշել են՝ այլևս չեն հեռանալու Ֆրանսիայի հրապարակից և վաղ առավոտից սկսելու են մասշտաբային անհնազանդության գործողություններ՝ դասադուլ և գործադուլ, փակելու են փողոցներ: