Լրահոս
Միջազգային
14:55
24.02.22
263

«Հանցագործություն՝ աշխարհի դեմ»․ Չեխիայի նախագահը Դոնբասի ռազմական գործողության մասին

Img default alt hy

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու Մոսկվայի որոշման պատճառով։

Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է փետրվարի 24-ին՝ համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում, փոխանցում է «Reuters»-ը։

Չեխիայի ղեկավարը, որպես պատասխան, առաջարկել է անջատել Ռուսաստանը SWIFT միջազգային վճարային համակարգից։ Նա նշել է, որ Ռուսաստանի «հարձակումը» Ուկրաինայի վրա «հանցագործություն էր աշխարհի դեմ»։