Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:48
07.04.21
52

«Համոզված եմ` ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը ոչ միայն կկարողանանք վերականգնել, այլև առաջ կշարժվենք»․ Պուտին

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել է, որ կորոնավիրուսային  համավարակի հետևանքով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի նվազած ծավալները մոտ ապագայում կվերականգնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատավական գործակալությունը` մանրամասնելով, որ ՌԴ ղեկավարն այս մասին  ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ունենք կայուն ապրանքաշրջանառություն: Միևնույն ժամանակ անցած տարվա ընթացքում տարբեր պատճառներով՝ առաջին հերթին կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով, ապրանքաշրջանառությունը մի փոքր անկում է ապրել: Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այս ծավալը, այլև առաջ շարժվել», - ասել է Պուտինը: