Լրահոս
Իրավական
16:15
28.04.22
279

Համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ ոստիկանություն

Img default alt hy

Ապրիլի 21-ին Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել: Ժամը 23.30-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից նրանք բերման են ենթարկել 40-ամյա երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Աշտարակի, մյուսը՝ Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ։

Արևշողցու գրպանից հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Իրավապահներին հաջողվել է նաև պարզել, որ թմրանյութը նրան իրացրել էր աշտարակցի ընկերը։

Չժխտելով հյուրասիրելու փաստը՝ աշտարակցին հավելել է, որ թմրամիջոցը պատրաստել էր իր հավաքած կանեփի բույսերից։

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։