Լրահոս
Մշակույթ
23:59
05.10.24
400

Համառուսաստանյան փառատոն՝ Փարաջանովի 100-ամյակի առթիվ

Img default alt hy

Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայում կանցկացվի Parajanov-fest համառուսաստանյան փառատոնը։

Այս մասին  հայտնում է փառատոնի պաշտոնական կայքէջը։

«Ս. Փարաջանովի անվան Մոսկվայի թատրոնը և ՌԴ -ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնը բացում են Parajanov-fest լայնածավալ փառատոնը, որին կմասնակցեն մշակույթի և արվեստի անվանի գործիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 5-ին կբացվի «Փարաջանովի ստվերները» եզակի ցուցահանդեսը, որի ընթացքում կցուցադրվեն ժամանակակից արվեստագետների 100 աշխատանք։

Փառատոնին կբացվի նաև «Վենետիկի նվերները Սերգեյ Փարաջանովին» լուսանկարչական ցուցահանդեսը, որում ընդգրկված են հայտնի լուսանկարիչների և Փարաջանովի ընկերների՝ Յուրի Մեչիտովի, Վիկտոր Բաժենովի և Տատյանա Դանիլյանցի աշխատանքները։ Նախատեսվում է հայ դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշ» հեղինակային հավաքածուի ցուցադրություն անցկացնել։

Փառատոնը կեզրափակվի գալահամերգով, որին կմասնակցեն Մարիամ Մերաբովան, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ը, Մարգարիտա Պոզոյանը, Բարսեղ Թումանյանը և այլք։