Լրահոս
Քաղաքական
12:06
17.10.22
108

Հաջորդ հանդիպմանն էլ Ալեն Սիմոնյանն Արցախի պատվիրակությանն Ադրբեջանի անձնագիր կտա. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Ինձ հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանից Արցախի պատվիրակությունն ի՞նչ ակնկալիք ուներ: Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններս, մեկ ու կես տարի է պահանջում ենք այդ նույն Ալեն Սիմոնյանից, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրի: Ինքը վախեցել է դա անել, ինքը դա չի արել Ալիևին դուր գալու համար, շատ ուղիղ տեքստով հայտարարել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, հիմա էդ պատվիրակությունն Ալեն Սիմոնյանից ի՞նչ ակնկալիք ունի:

Հաջորդ հանդիպմանն Ալեն Սիմոնյանը իրենց Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է տալու: Գնացել եք դրանց հետ հանդիպման, որ լեգիտիմացնե՞ք էդ պրոցեսը»: