Լրահոս
Միջազգային
16:57
25.02.22
243

Հաջորդ անգամ կփորձեմ փոխել պատերազմի ժամանակացույցը․ Զելենսկին՝ Իտալիայի վարչապետին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու ժամանակին չի խոսել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Այս մասին նա հայտնել է թվիթերի իր էջին:

«Այսօր ժամը 10:30-ին ծանր մարտեր են եղել Չեռնիգովի, Գոստոմելի և Մելիտոպոլի մատույցներում։ Մարդիկ էին զոհվում։ Հաջորդ անգամ կփորձեմ տեղափոխել պատերազմի ժամանակացույցը՝ Մարիո Դրագիի հետ կոնկրետ ժամին խոսելու համար: Իսկ Ուկրաինան այդ ընթացքում շարունակում է պայքարել իր մարդկանց համար»,- գրել է նախագահը։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտնել էր, որ ինքն ու Զելենսկին պայմանավորվել էին հերթական հեռախոսազրույցն ունենալ այսօր առավոտյան, սակայն Ուկրաինայի նախագահը անհասանելի է եղել: