Լրահոս
Հասարակական
16:25
07.05.22
332

«Հադրութ թաղամաս», «Շուշի թաղամաս»․ Աբովյանի համայնքապետի որոշումն ընդունվել է

Img default alt hy

Աբովյանի համայնքապետարանից հայտնում են․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի ուրախություն բոլորիս Աբովյան համայնքում այսուհետ ունենալու ենք «ԱՐՑԱԽԻ փողոց», «ՇՈՒՇԻ թաղամաս», «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»։

Աբովյան համայնքի ավագանու՝ մայիսի 6-ին կայացած արտահերթ նիստում ընդունվեց համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնած որոշումների նախագծերը, այն է.

Աբովյան քաղաքի 5-րդ և 6-րդ միկրոշրջաններին հարող փողոցը, սկսած Հատիսի փողոցի վերջնամասից մինչև Սևանի փողոցի հետ հատումը, անվանակոչել «ԱՐՑԱԽԻ փողոց»:

Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»:

Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՇՈՒՇԻ թաղամաս»»։