Լրահոս
Քաղաքական
21:10
15.10.22
414

«Գյոյչա-Զանգեզուր». 2 ադրբեջանցի «պետություն են ստեղծել»՝ հայկական հողերով ու Թուրքիայում

«Մոտ է օրը, երբ Վարդենիսը կամ Կապանը կհռչակվեն թուրանական պետության մայրաքաղաք»: Այս հայտարարությունն արել են ադրբեջանցի երկու ազգայնական ակտիվիստներ՝ Ռիզվան Թալիբովն ու Մեհմեդ Ալի Արսլանը:

Նրանք հայտարարել են, թե «Գյոյչա-Զանգեզուր» թուրանական նոր պետություն են ստեղծել, որի գրասենյակը, ի դեպ, բացվել է ոչ թե Բաքվում, այլ՝ Ստամբուլում: