Լրահոս
Քաղաքական
11:00
16.04.25
147

Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Վարդան Ղուկասյանը

Img default alt hy

Ընթանում է Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, քաղաքապետի միակ թեկնածուն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:

ՔՊ ավագանու 14 անդամները ներկա չէին նիստին:

Որպես ամենատարեց ավագանու անդամ, նիստը վարեց կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը, ում առաջարկով նիստը սկսվեց տերունական աղոթքով, ապա հնչեց Գյումրու հիմնը:

Գյումրու ավագանու կազմում գործում են թվով 5 խմբակցություն:

«Մայր Հայաստան», «Մեր հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները հայտարարեցին, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու և ապահովելու են ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը: