Լրահոս
Հայաստան
22:14
14.04.22
239

Գյումրիում` տնակի լոգարանում, հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու կախված դին

Img default alt hy

 

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից  ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր: