Լրահոս
Հասարակական
15:53
16.12.24
340

Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին

Img default alt hy

Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: 

«Սիրելի՛ գյումրեցիներ, Գյումրու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։

Այսօր կատարվել են աշխատանքային փորձարկումներ»,-գրել է նա։