Լրահոս
Աշխարհ
10:45
07.11.22
154

Գվինեայում առնվազն 22 մարդ է զոհվել ավտովթարի հետևանքով

Img default alt hy

Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են կիրակի Արևմտյան Գվինեայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անցումային կառավարությանը։

Նրա խոսքով՝ միկրոավտոբուսը, որում եղել են ուսանողները, բախվել է բեռնատարին.
«Մահացածների ընտանիքներին աջակցելու համար մոբիլիզացվել են հատուկ ծառայություններ, իսկ կառավարությունն օգնում է վիրավորներին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Վթարի պատճառները դեռ պարզվում են։