Լրահոս
Սպորտ
20:50
31.05.22
174

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Img default alt hy

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է ԱՄԷ-ում անցկացված կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում։

Դասական շախմատի Հայաստանի կանանց քառակի չեմպիոնուհին 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և 1-2-րդ տեղերն է բաժանել սերբ շախմատիստուհի Անջելիջա Ստոյանովիչի հետ։ Երկու առաջատարներն անցկացրել են թայ-բրեյք։

Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է դարձել հայուհին։ Մրցաշարին մասնակցել է 17 երկրի 71 շախմատիստուհի։