Լրահոս
Միջազգային
22:57
24.02.22
1 548

Գրավել են Չեռնոբիլի ԱԷԿ-ն ու Գոստոմելի օդանավակայանը․ Կիևը հայտնում է նոր կորուստների մասին

Img default alt hy

Չեռնոբիլի ԱԷԿ-ը և Գոստոմելի օդանավակայանը անցել են ռուսական զինված ուժերի վերահսկողության ներքո:

Այդ մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:  

Ավելի ուշ Ուկրաինայի վարչապետը ևս հաստատել է Չեռնոբիլի գոտու նկատմամբ վերահսկողության կորստի մասին տեղեկությունները:

Մինչև այս տեղեկությունը, Խերսոնի մարզային վարչությունն էլ հայտարարել է, որ կորցրել է վերահսկողությունը Գենիչեսկի շրջանի նկատմամբ։